Հուլիսի 16-ին Սյունիքի մարզպետարանը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ Մեղրու համայնքապետարանի աշխատակազմին, համայնքի ավագանու անդամներին, բազմաբնակավայր համայնքի կազմում գտնվող բնակավայրերի վարչական ղեկավարներին է ներկայացրել Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արարատ Թումանյանին։
- Էկոնոմիկայի նախարարի տեղակալը 5 օրով կգործուղվի Իտալիա
- ՏԿԵ նախարարությունում քննարկվել են Երևանի մետրոպոլիտենի շարժակազմի արդիականացմանը վերաբերող հարցեր
«Սուրեն Պապիկյանը հաջողություն է մաղթել Արարատ Թումանյանին իրեն վերապահված գործառույթներն իրականացնելու գործում՝ կարևորելով համայնքի առջև ծառացած խնդիրների արդյունավետ լուծումը»,- ասված է հաղորդագրության մեջ։


