fbpx
Աշխարհ

Մեյի հրաժարականից հետո պաշտոնին հավակնում է 4 թեկնածու

Մեծ Բրիտանիայում իշխող Պահպանողական կուսակցության ղեկավարի եւ վարչապետի պաշտոնում Թերեզա Մեյի առավել հավանական փոխարինողները կլինեն չորս քաղաքական գործիչներ: Խոսքը վերաբերում Է արտաքին գործերի նախկին նախարար Բորիս Ջոնսոնին, Brexit-ի հարցերով նախկին նախարար Դոմինիկ Ռաաբին, արտաքին գործերի ներկայիս նախարար Ջերեմի Հանթին եւ շրջակա միջավայրի, պարենամթերքի եւ գյուղատնտեսական զարգացման նախարար Մայքլ Գոուվին:

Ինչպես նշում Է հրատարակությունը, հենց Գոուվի՝ որպես աջ կենտրոնամետ թեկնածուի թեկնածությունն են պաշտպանում թորիների խորհրդարանական խմբակցության անդամները, որոնք պրագմատիկ մոտեցում են որդեգրել մայրցամաքային Եվրոպայի հետ ապագա հարաբերությունների նկատմամբ: Բացի դրանից` Betfred բուքմեյքերական գրասենյակը կառավարությունը գլխավորելու Գոուվի շանսերն առայժմ գնահատում Է 1 առ 3, իսկ Ջոնսոնինը՝ 1 առ 4:

Brexit-ը կհետաձգվի մինչեւ մայիսի 22-ը, եթե բրիտանական խորհրդարանը Բրյուսելի հետ համաձայնագրին հավանություն տա մինչեւ մարտի վերջը, կամ մինչեւ ապրիլի 12-ը, եթե այդ համաձայնագրին հավանություն չտրվի: Բրիտանական խորհրդարանում Brexit-ի համաձայնագրի շուրջ երրորդ քվեարկությունը տեղի կունենա մարտի 29-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ