համաձայնագիր
Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ գործընկերության համաձայնագիր կստորագրվի. Պուտին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ շուտով հանդիսավոր արարողությամբ Իրանի Իսլամական Հանրապետության հետ կստորագրվի համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիր ։ Այս մասին հայտնել ՌԴ նախագահը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպումից։ «Շուտով մենք կկարողանանք ամրապնդել ձեռք բերված արդյունքները Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության վերաբերյալ նոր մեծ միջազգային համաձայնագրով», – ասել է Վլադիմիր…
Վրաստանում գործարկվել է ՀՀ հետ սահմանի մասին համաձայնագիրը
Վրաստանում ուժի մեջ է մտել Հայաստանի հետ սահմանի պարզեցված հատման մասին համաձայնագիրը։ Որոշումը հրապարակվել է Վրաստանի պաշտոնական տեղեկագրում: Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները սահմանը կարող են հատել առանց անձնագրի՝ միայն նույնականացման քարտով: Հայաստանի և Վրաստանի միջև՝ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին համաձայնագիրը ստորագրվել է հունվարի 12-ին՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի՝ Հայաստան այցի ընթացքում:
Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն համաձայնագիր կստորագրեն Եվրոպայում զորքերի տեղակայման մասին. Times
Մեծ Բրիտանիան Եվրամիության հետ համաձայնագիր կստորագրի, որը նրան թույլ կտա ավելի արագ իր զորքերը տեղակայել եվրոպական երկրների տարածքներում: Այդ մասին Նիդեռլանդների պաշտպանության նախարար Կայսա Օլոնգրենը հայտնել է բրիտանական Times թերթին: «Ես իսկապես ուրախ եմ, որ Մեծ Բրիտանիան կմիանա համաձայնագրին, որովհետև հենց հիմա մենք տեսնում ենք, թե որքան կարևոր է Միացյալ Թագավորությունը, այն կարևոր գործընկեր Է,…
Ռուսաստանը և Թալիբանը համաձայնագիր են կնքել
Ռուսաստանը կսկսի բենզին, դիզելային վառելիք և հացահատիկ մատակարարել Աֆղանստան՝ թալիբների հետ կնքված ժամանակավոր համաձայնագրի շրջանակներում։ Բոլոր ապրանքները կգնվեն զեղչով։ Համապատասխան տեղեկությունը տարածել է Reuters-ը՝ վկայակոչելով Աֆղանստանի Առևտրի և արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հաջի Նուրուդին Ազիզիին։ Պաշտոնյան ասել է, որ թալիբներն աշխատում են իրենց առևտրային գործընկերների դիվերսիֆիկացման ուղղությամբ: Իսկ Ռուսաստանը պարզապես առաջարկում էր զեղչեր՝ համեմատած միջին համաշխարհային…
Ուկրաինան և Ռուսաստանը կստորագրեն հացահատիկի արտահանման պայմանագիր
Ուրբաթ օրը Ուկրաինան և Ռուսաստանը կստորագրեն համաձայնագիր, որը նախատեսված է սևծովյան հացահատիկի արգելափակված արտահանման պատճառով առաջացած պարենային գլոբալ ճգնաժամից ազատվելու համար: Սա առաջին խոշոր գործարքն է պատերազմող կողմերի միջև պատերազմից հետո։ Գործարքը կատարվեկու է Թուրքիայի և ՄԱԿ-ի միջնորդությամբ, և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կմիանա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Ստամբուլի Դոլմաբահչե պալատում։
ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև զարգացմանն ուղղված համաձայնագիր կստորագրվի
Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև զարգացմանն ուղղված՝ համագործակցության դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: ԱՄՆ ՄԶԳ-ի ընդհանուր նախատեսված ներդրումը՝ 120 մլն դոլարը, կբաշխվի հետևյալ կերպ. 68,6 մլն դոլար՝ ժողովրդավարության խթանման համար, 51,4 մլն դոլար՝ տնտեսական անվտանգության բարելավման համար:
Ուկրաինացի պաշտոնյան խոսել է ՌԴ-ի հետ խաղաղության համաձայնագրի կնքման ժամկետների մասին
Ուկրաինայում ակնկալում են, որ 1-2 շաբաթվա ընթացքում կամ առավելագույնը մայիսի սկզբին Ռուսաստանի հետ կկնքվի խաղաղության համաձայնագիր։ Այս մասին Feygiin.live-ի եթերում ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը։ Վերջինս նշել է, որ մայիսի սկիզբը դա առավելագույն ժամկետն է, բայց հնարավոր է, որ համաձայնագիրը կնքվի շատ ավելի վաղ՝ բանակցությունների ևս մի փուլից հետո։
Հայաստանը միացավ՝ ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի մասին համաձայնագրին
Ընթանում է ՀՀ կառավարության հերթական նիստը։ Կառավարությունը որոշեց, որ Հայաստանը միանում է «Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման և դրանց հետագա կատարելագործման մասին» ԱՊՀ համաձայնագրին։ Նշվում է, որ համայնագրի շնորհիվ ՀՀ ԶՈւ-ն կկարողանա օգտագործել ռազմական նշանակության կապի ժամանակակակից տեսակները, արբանյակային կապի համակարգերը։
Այսօր հանդիպելու են Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը
Այսօր՝ նոյեմբերի 26-ին, Սոչիում կկայանա Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարները։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը, նշելով, որ այն կայանալու է ՌԴ նախագահի նախաձեռնությամբ։ Նիկոլ Փաշինյանը, Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը եռակողմ հանդիպման ընթացքում հիմնականում կքննարկեն նոյեմբերի 9-ի ու հունվարի 11-ի եռակողմ համաձանյանգրերի կատարման ընթացքը։ Ինչպես նաև հանդիպման ընթացքում անդրադարձ կկատարվի տարածաշրջանային կայունությանն ու…
Ադրբեջանը ակնհայտորեն խախտում է եռակողմ համաձայնագիրը․ կոնգրեսական
Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովի անդամ Դեյվիդ Սիսիլինը Twitter-ի իր էջում անդրադարձել է Ադրբեջանի հարձակմանը Հայաստանի սահմանի ուղղությամբ։ Նա նշել է, որ այդ հարձակումը նախորդ տարվա եռակողմ համաձայնագրի ակնհայտ խախտում է, որը հանդուրժել չի կարելի։ Սիսիլինը գրում է, որ նախորդ տարի հակամարտությունը խլել է 6000 մարդու կյանք ու այս վեճի հետևանքով…
Այսօր եռակողմ որևէ շփում նախատեսված չէ․ Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատասխանել է հարցին, թե արդյո՞ք այսօր ծրագրվում է եռակողմ շփում՝ նոյեմբերի 9-ի համաձայնագրի ստորագրման մեկ տարվա կապակցությամբ։ Պեսկովը հարցին ի պատասխան նշել է, որ այսօր ոչ մի շփում նախատեսված չէ։ Նա ընդգծել է, որ եթե եռակողմ որևէ հանդիպման պայմանավորվածություն ձեռք բերվի, ապա իրենք կտեղեկացնեն լրագրողներին։ Իսկ ներկայում կոնկրետ ոչինչ…
Ձեռք կբերվի 12 մետրանոց 100 ավտոբուս՝ Երևանի տրանսպորտային ցանցի համար
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց «Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Երևանի ավտոբուսների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ըստ այդմ, առաջին փուլում ձեռք են բերվելու 12 մետր երկարությամբ 100 ցածրահատակ ավտոբուսներ։ Այս փուլի համար տրամադրվելու է 25 միլիոն եվրո։ Ավտոբուսների ընդհանուր քանակի ձեռքբերման համար, նախնական գնահատմամբ, անհրաժեշտ է լինելու…
Մինսկի խումբն աշխատում է ԼՂ-ի վերաբերյալ տևական համաձայնագրի ուղղությամբ․ Ֆրանսիայի դեսպան
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն նշել է, որ Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Ռուսաստանն աշխատում են Ղարաբաղի վերաբերյալ տևական համաձայնագրի կնքնման ուղղությամբ։ Այս մասին Լույոն ասել է Azatutyun ռադիոկայանին։ Նրա խոսքով՝ Նյու Յորքում տեղաշարժ է գրանցվել ու Լույոն դա որակել է, որպես՝ մեծ քայլ։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագների միջնորդությամբ հանդիպում էր անցկացվել Հայաստանի ու…
ԵՄ և Ուկրաինայի ղեկավարները մտադիր են համաձայնագիր ստորագրել
Եվրամիության և Ուկրաինայի ղեկավարները հոկտեմբերի 12-ին Կիևում անցկացվելիք գագաթնաժողովում մտադիր են համաձայնագիր ստորագրել ընդհանուր օդային տարածքի մասին: Այս մասին հայտնել է Bloomberg-ը։ ԵՄ-ի և Ուկրաինայի ղեկավարները Կիևում նաև համաձայնագիր կստորագրեն ուկրաինական գազի և էլեկտրաէներգիայի շուկաների բարեփոխումներն արագացնելու և երկրի տնտեսությունը Եվրամիությանն ինտեգրելու համար աշխատանքային խումբ ստեղծելու մասին: Ըստ աղբյուրի՝ կողմերը պետք է պայքարեն այն կողմերի…














