Գերմանացի քաղաքական գործիչը, անդրադառնալով Թուրքիա-ԵՄ հարաբերություններին, անընդունելի է համարել, որ Թուրքիան Սիրիայի փախստականների հարցով շանտաժ է անում ԵՄ-ին:
Եվրախորհրդարանում «Եվրոպական ժողովրդական կուսակցության» ֆրակցիայի ղեկավար Մանֆրեդ Ուեբերը հարկ է համարել շարունակել Թուրքիայի և ԵՄ-ի միջև ստորագրված փախստականների մասին համաձայնագիրը:
«Մենք կողմ ենք, որ փախստականների համար Թուրքիային տրվող օգնությունը երկարաձգվի նաև 2019թ. հետո»,-ասել է նա:
Ուեբերը զգուշացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որպեսզի փախստականների թվի աճի պատճառով ճնշումներ չգործադրի ԵՄ-ի վրա և հավելել, որ անընդունելի է նման շանտաժը:
Ուեբերը նաև նշել է, որ բոլոր նրանք, ովքեր կփորձեն փախստականների մասին համաձայնագիրն օգտագործել որպես հաղթաթուղթ, ըստ էության վտանգի տակ կդնեն Թուրքիա-Եմ տնտեսական հարաբերությունները:
Հիշեցնենք, որ Էրդողանը սեպտեմբերի սկզբին հայտարարել էր, որ եթե Սիրիայի հյուսիսում ծրագրված անվտանգության գոտին չկարողանան ստեղծել մինչև սեպտեմբերի վերջ, ապա Թուրքիան «ստիպված կլինի բացել սահմանները»:
Գրում է Ermenihaber-ը։