fbpx
Աշխարհ

Մեզ մոտ առայժմ համավարակ չէ․ ՄԱԿ գլխավոր քարտուղար

Ակնհայտ  կորոնավիրուսի համավարակի առաջացման վտանգը։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։

Նա կառավարություններին կոչ է արել հնարավոր ամեն բան անել հիվանդության տարածումը թույլ չտալու համար:

«Մեզ մոտ առայժմ համավարակ չէ: Բայց կա դրա առաջացման ակնհայտ ռիսկ: Այժմ եկել է ժամանակը խնդրելու կառավարություններին, որ անեն հնարավոր ամեն բան վիրուսի փոխանցումը կանգնեցնելու համար և դա անեն այժմ»,-ասել է Գուտերեշը Նյու Յորքում՝ ելույթ ունենալով The new school-ի ուսանողների առջև։

Նա խոստովանել է, որ անհանգստանում է այն զարգացող երկրների համար, որոնք կարող են պաշարների պակաս ունենալ վիրուսի դեմ պայքարելու համար:

«Եթե հիվանդությունը դուրս գա վերահսկողությունից, մենք լուրջ խնդիրների կբախվենք: Դա ավերիչ ներգործություն կունենա համաշխարհային տնտեսության վրա»,-հավելել է նա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ