Ի դեպ․ Մի ժողովուրդ, որը մտածում է՝ թուրքերի հետ առեւտուր կանի, կլուծի ստամոքսի հարցերը ու կուշտ կապրի, դատապարտված է ոչնչացման

Հրապարակող՝

roza hovhannisyan

Ամենադիտվածներ

Հայ ժողովրդի ընտրության ու հետևանքների մասին Ռոզա Հովհաննիսյանն այսօր հետևյալ գրառումն է կատարել ֆեյսբուքյան էջում

Մի ժողովուրդ, որը մտածում է՝ թուրքերի հետ առեւտուր կանի, կլուծի ստամոքսի հարցերը ու կուշտ կապրի, դատապարտված է ոչնչացման։ Հրեն, Արցախի տարածքում քոչվորներն ամենօրյա ռեժիմով ոչնչացնում են հայկական հազարամյա վանքերն ու եկեղեցիները, որոնք նաեւ համաշխարհային քրիստոնեական ժառանգություն են համարվում։ Քոչվորները ոչնչացնում են մեր ժառանգությունը, որ մեր հաշվին ստեղծեն իրենց չեղած պատմությունը, իսկ ի՞նչ ենք անում մենք։ Հայաստանում մարդկանց ասում են, թե՝ թուրքերի հետ առեւտուր կանեք, “խաղաղ կապրեք”։ Պատմությունը ջնջում են, չարչիությունն են բերում առաջին պլան՝ փաթեթավորելով որպես “զարգացման հնարավորություն”։ Եթե հայ ժողովուրդը հաշտ է այս թեզերի հետ, դատապարտված է ոչնչացման։

Ամենաթարմ