Միաձայն որոշվել է ԵԿՄ վարչության նախագահի թեկնածու առաջադրել Սասուն Միքայելյանին

ԵԿՄ 12-րդ արտահերթ համագումարի ժամանակ համագումարը վարողը հայտարարեց, որ կազմակերպության վարչության, ինչպես նաև ազատամարտիկ հրամանատարների հետ քննարկումների արդյունքում միաձայն որոշվել է որպես ԵԿՄ վարչության նախագահի թեկնածու առաջադրել Սասուն Միքայելյանին։

Սասուն Միքայելյանը համագումարի ընթացքում ներկայացրեց իր պատկերացումները կազմակերպության հետագա գործունեության վերաբերյալ։ Նա խոսեց այն մասին, որ կազմակերպությունն ի սկզբանե ստեղծվել էր ազատմարտիկների ու ֆիդայական խմբերի միավորման համար, ինչը հաջողվեց ԵԿՄ հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանին։ Միքայելյանը ապա հավելեց, որ 1997 թվականի հոկտեմբերի 27-ից հետո քաղաքական ղեկավարությունը սկսեց խարդավանքներ անել ու ազատամարտիկներին հանել իրար դեմ։

«Երբ ստեղծվել էին միասնակության համար լավ նախադրյաներ, իրականացվեց հոկտեմերի 27-ի ոճրագործությոնը, և դա ընդմիշտ մնալու է սեւ խարան մեր պատմության ամենափառահեղ էջերից մեկի վրա, եւ ինչպես էլի եմ ասել՝ այդ ոճրագործությունը եղավ հայի ձեռքով՝ թուրքից դաժան։ Այս կորուստը մեզ համար փորձություն էր․ կդիմանայի՞նք, կկարողնայաի՞նք ԵԿՄ-ն պահպանել այնպիսին, ինչպիսին էր սպարապետի կենդանության օրոք։ Ցավով պետք է նշեմ, որ ԵԿՄ-ն չդիմացավ այդ փորձությանը։ Ոճրագործության հաջորդող տարիների ընթացքում օրվա իշխանություններին հաջողվել է պառակտել մեզ, որոշներին ներքաշել քաղաքական խարդավանքների մեջ»,-իր ելույթում ասաց Սասուն Միքայելյանը, ապա անդրադարձավ Մարտի մեկի արյունալի իրադարձություններին և այդ տարիների արտագաղթի տեմպերին։

«Սիրելի՛ զինակիցներ, Ապրիլյան քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ ամեն ինչ դեռ կորած չէ, որ մենք հարկ եղած դեպքում ի վիճակի ենք բռունցքվելու և մեր հավաքական կամքը թելադրելու թշնամուն», – հավելեց Միքայելյանը։

Նա նաև անդրադարձավ Հայաստանում իրականացված քաղաքական փոփոխություններին:

 

Ամենաթարմ