fbpx
Ժամանց

Միանձնուհիները կես միլիոն դոլար են գողացել և վատնել կազինոյում

ԱՄՆ-ում երկու միանձնուհիներ կաթոլիկ դպրոցից, որտեղ նրանք աշխատում էին, հափշտակել են կես միլիոն ԱՄՆ դոլար, այնուհետ փողերը վատնել են կազինոյում և խուսափել պատասխանատվության ենթարկվելուց: Այդ մասին գրում է Galatv.am-ը՝ հղում անելով Daily Breeze հրատարակչությանը:

Կալիֆորնիա նահանգի Տորանս քաղաքի կաթոլիկ դպրոցի ղեկավարությունը հայտարարություն էր տարածել, որ կրթական հաստատության նախկին աշխատակցուհիները զգալի չափով գումար են գողացել և սեփական կարիքների համար օգտագործել: Նրանցից մեկը դպրոցի նախկին տնօրեն, քույր Մարգարետ Կրեպերն է, մյուսը՝ դասավանդող քույր Լանա Չանգը: Ծնողները հայտնել են, որ այդ կանայք բազմիցս իրենց տեղեկացրել են, որ դպրոցի ֆինանսավորումը չի բավարարում:

Հափշտակության դեպքի մասին հայտնի է դարձել, երբ 28 տարի աշխատած Կրեպերի թոշակի անցնելուց առաջ դպրոցում աուդիտ է անցկացվել: Ստուգման ժամանակ պարզվել է, որ դպրոցի բյուջեից հափշտակվել է 500.000 դոլար: Կրեպերը խոստովանել է, որ գողացել են փողերը և վատնել կազինոյում: Արքեպիսկոպոսարանից հայտնել են, որ կանանց նկատմամբ մեղադրանք չեն առաջադրի, այլ «իրենք խստորեն կպատժեն»: Միանձնուհիները համաձայնություն են տվել վերադարձնել գողացված գումարը:

Այդ որոշումը չի բավարարել դպրոցի սաների ծնողներին: Նրանք պատրաստվում են միանձնուհիների դեմ համատեղ հայց ներկայացնել դատախազություն, որպեսզի նրանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ