ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ ապրիլի 30-ին, մեկ օրվա ընթացքում, շտապ օգնության ուղղաթիռով երկու կանչ են հասցրել իրականացնել:
«Այսօր միանգամից երկու կանչ ենք իրականացրել՝ Նոյեմբերյան և Վանաձոր։
Իսկ ամփոփելով սանավիացիայի աշխատանքի առաջին ամիսը, կարող եմ ասել, որ տեղափոխվել է 9 պացիենտ Հայաստանի տարբեր մարզերից։ Օգտագործվել է թռիչքային մոտ 12 ժամ», – գրել է նախարարը:
https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/917729138413352

