fbpx
Հասարակություն

Միայն հունվարի 7-ի Մեռելոցն է օրենքով ամրագրված որպես ոչ աշխատանքային․ Էդուարդ Աղաջանյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ապրիլի 22-ը աշխատանքային օր հայտարարելու որոշմանը:

«Փոքրիկ ճշգրտում Մեռելոցի օրվա հետ կապված։ Կառավարությունը ոչ թե աշխատանքային օր է հայտարարել ապրիլի 22-ը, այլ կառավարությունը որոշել է այն ոչ աշխատանքային չհայտարարել։ Հիշեցնեմ, որ միայն հունվարի 7-ի Մեռելոցն է, որ օրենքով ամրագրված է որպես ոչ աշխատանքային»,- գրել է Էդուարդ Աղաջանյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ