Microsoft, X, Spotify, Meta և Match Group (տնօրինում է Tinder ծանոթությունների ծառայությունը) ընկերությունները դատական հայցեր են ներկայացրել Apple-ի դեմ՝ հավելվածների խանութների քաղաքականության հետ անհամաձայնության պատճառով, գրում է The Wall Street Journal-ը։
Տեխնոլոգիական ընկերությունները վիճարկում են Apple-ի մտադրությունը՝ App Store-ից դուրս կատարված վճարումների համար գանձելու շուրջ 30% վճար:
Հունվարին Apple-ը հայտարարել էր, որ մտադիր է ծրագրավորողներին թույլ տալ օգտատերերին հնարավորություն ընձեռել գնումներ կատարել App Store-ից դուրս: Ընդ որում, ընկերությունը մտադիր է 27% միջնորդավճար գանձել կողմնակի գործարքների համար։
Որոշումն առաջացրել է հավելված մշակողների դժգոհությունը։
Մասնավորապես, մարտին Epic Games-ը (Fortnite խաղի մշակողը) հայց է ներկայացրել Հյուսիսային Կալիֆոռնիայի շրջանային դատարան։ Մշակողը պահանջում է կյանքի կոչել որոշումը, ըստ որի Apple-ը պարտավոր է App Store-ում ավելացնել հղումների և կոճակների գործառույթը՝ վճարման այլընտրանքային եղանակներին անցնելու համար։
Այժմ Apple-ի դեմ բողոքի ակցիային միացել է ևս հինգ ընկերություն։ Նրանք պնդում են, որ Apple-ի գործողություններն անօրինական են, վնասում են սպառողներին և ծրագրավորողներին: