fbpx
ՏՏ

Microsoft-ը կդադարեցնի Windows 10-ի 21H2 տարբերակի աջակցությունը

Microsoft ընկերությունը հիշեցում է հրապարակել, որ Windows 10-ի 21H2 տարբերակի աջակցությունն ամբողջությամբ կավարտվի 30 օրից պակաս ժամանակում։

Windows 10 21H2 Enterprise, Education և IoT Enterprise տարբերակների համար անվտանգության վերջին թարմացումը կթողարկվի 2024-ի հունիսի 11-ին: Դրանից հետո 22H2-ը կլինի Windows 10-ի միակ տարբերակը սպառողների և կորպորատիվ օգտատերերի համար միակ տարբերակը, որն կստանա աջակցություն:

Microsoft-ը հիշեցրել է, որ աջակցության դադարեցում նշանակում է, որ օպերացիոն համակարգն այլևս չի ստանա անվտանգության թարմացումներ և սխալների շտկումներ։

«Windows-ի թարմացման կենտրոնն ավտոմատ կերպով նախաձեռնում է թարմացումներ ՏՏ բաժինների կողմից չկառավարվող կորպորատիվ Windows 10 սարքերի համար, երբ դրանք մոտենում են իրենց ծառայության ավարտին: Windows 10 22H2-ի թարմացումը կապահովի ձեր սարքի աջակցությունը և ամսական թարմացումները»,- պարզաբանել է ընկերությունը։

Հարկ է նշել, որ Windows 10-ի 21H2 տարբերակի աջակցության դադարեցում չի ազդում LTSC 2021-ի վրա․ Microsoft-ը նախատեսում է Windows 10 Enterprise-ի և IoT Enterprise LTSC 2021-ի համար աջակցություն տրամադրել մինչև 2027-ի հունվարի 12-ը: Windows 10-ի 21H2 տարբերակով միլիոնավոր համակարգիչներ են աշխատում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ