Միհրան Դավթյանից պահանջում են բռնագանձել շուրջ 1.1 միլիարդ դրամի գույք

Հրապարակող՝

Միհրան Դավթյանից պահանջում են բռնագանձել շուրջ 1.1 միլիարդ դրամի գույք

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության հայցադիմումը, որով պահանջվում է Պետական եկամուտների կոմիտեում և Ոստիկանությունում տարբեր պաշտոններ զբաղեցրած Միհրան Վաչիկի Դավթյանից բռնագանձել շուրջ 1.1 միլիարդ դրամի անշարժ և շարժական գույք: Դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը դատարանին ներկայացրել է պահանջ՝ 2000-2019 թվականների ընթացքում ձեռք բերված գույքի վերաբերյալ:

Նախաձեռնության շրջանակում պահանջվում է բռնագանձել 14 անշարժ գույք, 6 տրանսպորտային միջոց, 2 իրավաբանական անձանցում մասնակցություն, ինչպես նաև բանկերում պահվող 792 հազար դրամ և 24 հազար ԱՄՆ դոլար ավանդներ: Բացի այդ, պահանջվում է վերադարձնել 5 միլիոն դրամ չվերադարձված փոխառության պահանջի իրավունք, 270 միլիոն 151 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ և 796 միլիոն 825 հազար դրամ, որը չի հիմնավորվում օրինական եկամուտներով և ունի ապօրինի ծագում:

 

Ամենաթարմ