Շրջակա միջավայրին հասցվել է 5 միլիոն դրամից ավել վնաս․ հաշվետվություն (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հրապարակող՝

Շրջակա միջավայրին հասցվել է 5 միլիոն դրամից ավել վնաս․ հաշվետվություն (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ամենադիտվածներ

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Facebook-ի իր էջում գրված է․

«Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է թվով 47 դեպք, որից 9 դեպքով հաշվարկվել է 5.130.730 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 39 դեպքով նշանակվել է 2.430.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 9 դեպք, որից 6-ով հաշվարկվել է 4.987.700 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3-ով նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 2 դեպք, հաշվարկվել է 125.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է 2 դեպք, նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Ընդերքի պահպանության ոլորտ

Իրականացվել է թվով 2 ստուգում, որից 1-ով հաշվարկվել է 18.030 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2-ով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում

Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական եռամսյակային հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրված իրավախախտման 32 դեպքով նշանակվել է 1.730.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

ՀԿԱԾ է ուղարկվել 6 գործ (529․500 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 985․500 ՀՀ դրամ»:

Տեսանյութը՝

https://www.facebook.com/ecoinspect.am/posts/2661377940780132?__cft__[0]=AZVxQ3aO82IyFCClAWm-xkLTAGrp27Lsq7gRS4LqKTsDwH4cHxyaiAVixrJt74RGCij-X5DT9gooV3jfiiV7UzGjZhawPxsf1zvSl6HZsCJqbWgs1MGqTXXWkZJB1sA8u7EZ0jEEtuhgXCtn4Z2e09IBwlJG9HiJTpPJuUhft8tQ7g&__tn__=%2CO%2CP-R

Ամենաթարմ