fbpx
Կրթություն

Կրթաթոշակ` Մենդելեևյան 55-րդ միջազգային օլիմպիադայի մեդալակիրներին

Հուլիսի 12-ին ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ 2021 թ. ապրիլի 20-26-ը կայացած «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 55-րդ միջազգային օլիմպիադայում մրցանակային տեղեր գրաված աշակերտները կստանան անվանական կրթաթոշակ։

«ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Հայկ Աղեկյանը և «Քվանտ» վարժարանի 10-րդ դասարանի աշակերտ Լեոնիդ Ասատրյանն առցանց եղանակով անցկացված Մենդելեևյան 55-րդ միջազգային օլիմպիադայում արժանացել են բրոնզե մեդալների:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի հրամանով՝ օլիմպիականներն անվանական կրթաթոշակ կստանան մեկ տարի ժամկետով:

Նշենք, որ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2019 թվականի սեպտեմբերի 3-ի 605-Ա/2 հրամանով հաստատված «Հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման» կարգի` Մենդելեևյան միջազգային օլիմպիադայի առաջին կարգի դիպլոմակիրներին հատկացվում է ամսական 15.000 դրամ, երկրորդ և երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ համապատասխանաբար ամսական 10.000 և 7.500 դրամ կրթաթոշակ»,- ասված է հայտարարության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ