Միջերկրական ծովի Կորսիկա կղզում հրդեհներ են բռնկվել

Հրապարակող՝

115270

Ամենադիտվածներ

Ֆրանսիայի իշխանությունները հայտնում են, որ հրշեջները փորձում են մարել հրդեհը, որը բռնկվել էր Միջերկրական ծովի Կորսիկա կղզում՝ փոքր գյուղի տարածքում, հաղորդում է Associated Press-ը: Ինչպես հաղորդում են տեղի իշխանությունները, ուժգին քամիների հետեւանքով ի հայտ են եկել հրդեհի տասնյակ օջախներ: Նշվում է, որ Կալենզանա քաղաքի մոտակայքում հրդեհը տարածվել է ավելի քան 1 500 ակր հողի երկայնքով, սակայն տներին եւ մարդկանց առողջությանը հասցված վնասի մասին չի հաղորդվում:

Նահանգի ղեկավարությունը հայտնում է, որ հրդեհն այլեւս չի սպառնում քաղաքին, սակայն այն դեռ պետք է վերջնականապես մարել: Հրդեհը տեղայնացնելու եւ մարելու համար դեպքի վայր են մեկնել շուրջ 110 ոստիկաններ եւ հրշեջներ:Slaq.am – Լրատվական աղբյուր

Ամենաթարմ