Արցախի Հանրապետությունում այսօր ու վաղը ծրագրվում են միջոցառումներ՝ Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ։
Արցախի ԿԳՄՍ նախարարությունը ներկայացրել է միջոցառումների ժամանակացույցը։
- Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ Փարիզի քաղաքապետի հրավերով տեղի է ունեցել ընդունելություն հարյուրավոր ֆրանսահայերի մասնակցությամբ
- Սան Պաուլոյում պատարագ կմատուցվի՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի
«Ապրիլի 23
19:30 – Հսկման և խոկման արարողություն, միասնական աղոթք Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում
20:00 -«Զարթնի՛ր, լա՛ո» խորագրով ջահերթ՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցուց մինչև Ստեփանակերտի հուշահամալիր
Ապրիլի 24
10:00 – Ծաղկեպսակների տեղադրում Ստեփանակերտի հուշահամալիրում
11:00 – Սուրբ պատարագ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր հովանու մայր տաճարում
Բարեխոսական կարգ սուրբ նահատակների», – ասված է հաղորդագրության մեջ։