ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Միլան քաղաքն ընդունեց ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ:
Երեկ երեկոյան հրատապ միջնորդությամբ Միլանի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունեց Արցախի անկախությունը եւ, ինչպես նշված է միջնորդության մեջ, հանձնարարեց Միլանի Քաղաքապետին և քաղաքի գործադիր իշխանություններին.
«խնդրել Իտալիայի ազգային իշխանություններին ճանաչել Արցախի Հանրապետությունը՝ որպես քաղաքակրթության ակտ, որը կարող է հանգեցնել ոչ միայն արդարության իրագործմանը, այլ վերջ դնել լռությանը, որը վաղուց դառնում է հանցագործության մեղսակցություն»»։
https://www.facebook.com/gayane.abrahamyan.9/posts/10221187946341959?__cft__%5B0%5D=AZU2SnKW2xfdhMPhOJ8yxxdR-Jz5hWpo7bN6p_E-hOXpzGgCcViJXqIO2CbBQu6ZVVI0BciKBGquRkrJMqOhxlQ3drANMUT-qch6Ne1uu2iDCQKKDQ1ZV4LJ8E_Pm8AAHNc&__tn__=%2CO%2CP-R