Մեզանից շատերը, իհարկե, կցանկանային միլիոնատեր դառնալ: Բայց արդյո՞ք դա հնարավոր է:
Հավատաք, թե չէ՝ միլիոնատեր դառնալը մի նպատակ է, որին կարող եք հասնել նույնիսկ այս տարի: Եթե դուք հետևեք այս 8 խորհուրդներին, շատ հավանական է, որ մի օր դուք էլ դառնաք միլիոնատեր:
Զարգացրեք գրավոր ֆինանսական պլան
Միլիոնատեր չդառնալու հիմնական պատճառներից մեկը ֆինանսական պլան չունենալն է: Ֆինանսական պլան զարգացնելը ձեզ ստիպում է, որ բացի խոսելուց, նաև գործեք: Այն նաև օգնում է ճիշտ որոշումներ կայացնել ձեր բոլոր նպատակներին և երազանքներին հասնելու համար:
Ֆինանսական պլանի մասնագետ Սքոթ Հեդգոկը ասել է, որ ավելի ահապով ապագա պլանավորելիս երկու պայմաններ կան, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել. ինչքան գումար ունեք և ինչքան եք ծախսում: Կապ չունի, թե դրանցից յուրաքանչյուրը ինչքան է, դրանք երկուսն էլ կարևոր են:
«Իմ կյանքի ընթացքում, ամենամեծ տարբերությունը, որ նկատել եմ ճիշտ ճանապարհի և սխալ ճանապարհի վրա գտնվողների միջև այն է, թե ինչքան ժամանակ և ջանք են նրանք օգտագործում իրենց ֆինանսական պլանը նախագծելու համար, – նշում է նա, – բայց պլան ստեղծելուն և այն ուսումնասիրելուն ժամանակ տրամադրելը հատուկ է բոլոր հաջողակ մարդկանց»: Նա նաև ավելացնում է, որ մարդկանց հաջողությունը և անհաջողությունը կապված չէ նրանց ունեցած հարստության չափի հետ:
Ֆինանսական պլան կազմելիս
Կենտրոնացեք նրա վրա, թե ինչն է ավելի կարևոր, և մի կառչեք անցյալից:
Կենտրոնացեք ձեր ունեցածի վրա, հաշվեք ձեր ծախսերը նախ բյուջեից, ապա եկամուտներից, կազմեք դիսկրեցիոնալ կատեգորիաներ:
Կենտրոնացեք ապագայի վրա՝ հաշվի առնելով, թե ապագայում ձեզ ինչքան գումար անհրաժեշտ կլինի:
Կենտրոնացեք եկամուտները մեծացնելու վրա
«Մերօրյա տնտեսական միջավայրում դուք չեք կարող պահպանել դեպի միլիոնատերություն տանող ձեր կարգավիճակը», – գրում է Գրանտ Կարդոնը, ով 21 տարեկանում սնանկացավ և հայտնվեց պարտքերի մեջ, սակայն 30 տարեկանում կարողացավ միլիոնատեր դառնալ: «Առաջին քայլը, որը դուք պիտի անեք շահույթից ստացած եկամուտը մեծացնելն է»:
«Իմ եկամուտը ամսեկան 3000 դոլար էր կազմում, սակայն 9 ամիս անց այն հասավ 20 000 դոլարի: Սկսեք հետևել ձեր գումարին և այն կստիպի ձեզ կառավարել ձեր շահույթը և նկատել հնարավորությունները»:
Մեծացրեք ձեր եկամուտների աղբյուրները
Ուսումնասիրելով ամենահարուստներին մոտ հինգ տարի` հեղինակ Թոմաս Քորլին բացահայտեց, որ ինքնազարգացմամբ միլիոնատեր դարձած մարդկանց 65 տոկոսը ունեն 3 եկամտի աղբյուր, 45 տոկոսը՝ 4, իսկ 23 տոկոսը՝ 5 և ավելի: Սա կարող է ներառել հավելյալ բիզնես սկսելը, ամբողջական գրաֆիկով աշխատելը և ցանկացած բան գրավի դնելը՝ սկսած ձեր տնից, մինչև մեքենա և տնային պարագաներ:
Ավտոմատացրեք ձեր խնայողությունները
Եթե դուք ցանկանում եք միլիոնատեր դառնալ, ուրեմն պետք է սովորություն դարձնեք գումար խնայել՝ ներդնելով ձեր 401 (k) նախագծի ֆոնդ և խնայել այլ ծրագրերի միջոցով (Roth, IRA և այլն): Այնումենայնիվ, սա գործի գցելու միակ ձևը ձեր խնայողությունները ավտոմատացնելն է, ինչը ավտոմատորեն ձեր աշխատավարձի որոշ տոկոսը փոխանցում է խնայողություններին: Խորհուրդ է տրվում, որը 10 տոկոսը փոխանցեք ներդրումներին, իսկ 5 տոկոսը՝ խնայողություններին:
Թարմացրեք ձեր հմտությունները և գիտելիքները
«Օրվա ընթացքում ամենաքիչը 30 րոպե կարդացեք, կարող եք մեքենա վարելու ընթացքում լսել ձայնագրություններ, փնտրեք ուսուցիչներ», – գրում է Թաքեր Հյուզը, ով 22 տարեկանում միլիոնատեր է դարձել: Դուք ոչ միայն պետք է խելացի լինեք ձեր ոլորտում, այլ նաև բազմակողմանի զարգացած հանճար լինեք, և կարողանաք զրուցել ցանկացած թեմայի շուրջ. լինի դա ֆինանսական, քաղաքական, թե սպորտային: Սպառեք գիտելիք, ինչպես օդը և ձեր առջև նպատակ դրեք սովորել այն ամենը, ինչ կարող եք:
Ապրեք համեստ կյանքով և կրեդիտներ խնայեք
Բոլորին է հայտնի, որ աշխարհի ամենահարուստ մարդիկ համեստ կյանք են վարում: Նրանք մեծ գումարներ չեն վատնում դիզայներների և թանկարժեք իրերի վրա: Նրանք կուպոններ են օգտագործում: Նրանք համեստ կյանք են վարում. գնում են համեստ տներ և ավտոմեքենաներ:
Նրանք նաև իրենց պարտքերը վերահսկողության տակ են պահում՝ խնայողաբար օգտագործելով կրեդիտները: Օրինակ վերցրեք Բուն Փիկենսից, ով վերցնում է իր հետ միայն այնքան գումար, ինչքան որ անհրաժեշտ է իրեն անհրաժեշտ իրերը գնելու համար:
Համագործակցեք միլիոնատերների հետ
«Մեծ մասամբ ձեր կապիտալը արտացոլում է ձեր մտերիմ ընկերների մակարդակը», – գրում է Սթիվ Զիբոլդը Business Insider-ի համար: Սա նոր փիլիսոփայություն չէ: Այն գործածության մեջ է եղել դեռ այն պահից, երբ Անդրյու Քարնեգին ընդունեց Մտքի տիրակալի օրենքը:
Հակվածությունը դեպի այն մարդիկ, ովքեր ավելի հաջողակ են, քան դուք, կարող է զարգացնել ձեր մտածողությունը և բարելավել ձեր եկամուտը: Մենք նմանվում ենք նրանց, ում հետ շփվում ենք, և դրա համար է, որ հաղթողները ձգում են հաղթողներին:
Իրականությունը այն է, որ միլիոնատերների մտածելակերպը փողի մասին տարբերվում է միջին խավի մարդկանց մտածելակերպից, և շատ բան կարող եք վաստակել նրանց ներկայությամբ:
Աղբյուրը՝ Entrepreneur
Թարգմանությունը՝ Azat TV
