Ի դեպ․ Ինչպե՞ս կարող ենք առաջ գնալ, երբ ոչնչացնելու, պառակտելու, թշնամանք հրահրելու ճանապարհով ենք ընթանում

Հրապարակող՝

,

Ի դեպ․ Ինչպե՞ս կարող ենք առաջ գնալ, երբ ոչնչացնելու, պառակտելու, թշնամանք հրահրելու ճանապարհով ենք ընթանում

Ամենադիտվածներ

Պետության մեջ Եկեղեցու և հոգևոր իշխանության քաղաքական գործառույթի ու այդ կապակացությամբ ՀՀ իշխող վարչախմբի ու մեր հանրության վերաբերմունքի մասին Հայկ Խանումյանը հետևյալ գրառումն է կատարել ֆեյսբուքյան էջում

Ադրբեջանը հսկայական գումարներ է ծախսում քրիստոնեական տարբեր կազմակերպությունների և եկեղեցիների բարեհաճությանն արժանանալու։ Ջերմ հարաբերություններ ունի կաթոլիկ եկեղեցու, բողոքական բազմաթիվ եկեղեցիների հետ, օրերս Ի. Ալիևը ընդունեց մորմոնների բարձրաստիճան պատվիրակությանը։

Մարդիկ հասկանում են, որ քրիստոնեական եկեղեցիներն ու կազմակերպությունները տարբեր երկրներում, հատկապես` ԱՄՆ-ում հզորագույն լոբբիստական ուժ են։ Եվ հսկայական գումար են ծախսում այդ լոբբիստական ուժի աջակցությունն ունենալու համար։

Իսկ ի՞նչ է անում հայությունը և ՀՀ իշխանությունը։ Ինչպե՞ս է օգտագործում Հայ Առաքելական Եկեղեցու, հայ կաթոլիկների, հայ բողոքականների և այլ քրիստոնեական եկեղեցիների ու կազմակերպությունների հայկական ներուժը, նրանց սոցիալական կապիտալն ու հզորությունը։

Մինչև ե՞րբ կարող ենք առաջ գնալ ոչնչացնելու, պառակտելու, թշնամանք հրահրելու ճանապարհով։ Մի՞թե մեծ խնդիրներ դնելու ունակ իշխանություն չենք ձևավորելու։ Թե՞ շարունակելու ենք տառապել ներազգային թշնամանք սերմանողների ձեռքին։

Ամենաթարմ