fbpx
Քաղաքականություն

Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳՆ-ները հայտարարություն են տարածել

Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հրապարակել են եռակողմ հայտարարություն Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ։ Փաստաթուղթը հրապարակել է ԱԳՆ-ի կայքում:
Հայտարարության մեջ նշված է, որ Սերգեյ Լավրովը, Ժան‑Իվ Լե Դրիանը և Մայք Պոմպեոն «վճռականորեն դատապարտում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և դրա սահմաններից դուրս բռնության աննախադեպ և վտանգավոր էսկալացիան»:

«Վերջին հարձակումները, որոնց նպատակը, ենթադրաբար, քաղաքացիական օբյեկտներն էին, ինչպես շփման գծի երկայնքով, այնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի տարածքներում, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց դուրս, ինչպես նաև նման հարձակումների անհամաչափությունը անընդունելի սպառնալիք են տարածաշրջանում կայունության համար»,- ընդգծել են փաստաթղթի հեղինակները։

Վկայակոչելով ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների ղեկավարների հոկտեմբերի 1-ի հայտարարությունը ՝ նախարարները կրկին կողմերին կոչ են արել անհապաղ և առանց նախապայմանների դադարեցնել կրակը ։
Ընդգծվում է, որ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը կշարունակեն ավելացնել փոխգործակցությունը հակամարտության կողմերի հետ եւ կոչ են անում նրանց ստանձնել հիմնարար սկզբունքների և միջազգային փաստաթղթերի հիման վրա խաղաղ կարգավորման գործընթացը վերսկսելու պարտավորությունները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ