Ադրբեջանում Հայաստանն ու հայ ժողովուրդը համարվում են թշնամի. Թաթոյան

Խաղաղությունը մեզ համար բարձրագույն արժեք է, բայց մենք չպետք է թույլ տանք թմրեցնել մեզ ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ: Այս մասին նշված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի էջում:

«Ինչ էլ անունը դնեք` Ադրբեջանում բարձրագույն մակարդակով Հայաստանն ու հայ ժողովուրդը, ՀՀ քաղաքացին համարվում են թշնամի, պետական հովանավորչությամբ ատելության ու թշնամանքի զգացումով մեծացել է մի ողջ սերունդ: Սրանով հպարտանում է Ադրբեջանի նախագահը:

Իրական վիճակն այն է, որ տարվում է ցեղասպան քաղաքականություն:

Դա հիմնավորվում է օբյեկտիվ կոնկրետ ապացույցներով:

Այս ամենն այսօր Մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատել է մի շարք լրատվամիջոցների հետ հարցազրույցում»,- նշված է ՄԻՊ Facebook-ի էջում:

Ամենաթարմ