fbpx
Զինված Ուժեր

Ադրբեջանի ՄԻՊ-ի կեղծ և իրականության հետ որևէ աղերս չունեցող հայտարարությունը տարակուսելի է․ ՊՆ խոսնակ

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook-ի գրառմամբ հայտնում է, որ հրադադարի երկկողմանի պահպանման իրավիճակում Ադրբեջանի ՄԻՊ գրասենյակի ակնհայտ կեղծ և իրականության հետ որևէ աղերս չունեցող հայտարարությունը առնվազն տարակուսելի է և դատապարտելի։

«Ադրբեջանի ՄԻՊ գրասենյակը, ապավինելով վառ երեւակայությանը, հայտարարում է, թե, իբր, Թովոզում Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիեւայի դիտարկման ընթացքում հայկական կողմը «կրակել է խոշոր տրամաչափի հրետանային միջոցներից»:

Հրադադարի երկկողմանի պահպանման իրավիճակում Ադրբեջանի ՄԻՊ գրասենյակի ակնհայտ կեղծ և իրականության հետ որևէ աղերս չունեցող հայտարարությունը առնվազն տարակուսելի է և դատապարտելի»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3054144164621723

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ