ՄԻՊ-ը սեփական նախաձեռնությամբ վարույթ է սկսել 3 զինծառայողների մահվան դեպքով

Օգոստոսի 19-ին ՄԻՊ գրասենյակից տեղեկացել ենք, որ մահացու հրազենային վիրավորումներով 3 զինծառայողների մարմիններ հայտնաբերելու մասին տեղեկության հրապարակումից հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անմիջապես խոսել է ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ:

«Նախարարն Արման Թաթոյանին է ներկայացրել դեպքի հետ կապված իրավիճակը: Նա նշել է, որ բացարձակ կեղծ է սոցիալական ցանցերով տարածված տեղեկությունը, թե մեր երեք զինծառայողների մահը ադրբեջանական կողմի դիվերսիոն ներթափանցման հետևանք է:

Հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է մեր երկրի զինվորների իրավունքների, այդ թվում՝ մահացած զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանությանը, Արման Թաթոյանի որոշմամբ սեփական նախաձեռնությամբ սկսվել է վարույթ:

Միջադեպի հետ կապված՝ պարզաբանումներ ստանալու նպատակով գրություններ կուղարկվեն իրավասու պետական մարմիններին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենաթարմ