fbpx
Իրավական

ՄԻՊ-ը Դիլիջանի միջազգային դպրոցում դասախոսություն է անցկացրել

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն այց է կատարել Դիլիջանի միջազգային դպրոց ու այնտեղ դասախոսություն կարդացել։

Այս մասին նա գրել է Facebook-ի իր պաշտոնական էջում։

«Երեկ օրվա ավարտին այցելել եմ UWC Dilijan Դիլիջանի միջազգային դպրոց, որտեղ դասախոսություն եմ անցկացրել ընտանեկան բռնության և կանանց իրավազորման թեմաներով:

Այնուհետև շատ հետաքրքիր դիտարկումներ ու պատմություններ եմ լսել աշխարհի 72 երկրից Դիլիջանի միջազգային դպրոցում ուսանելու եկած ուսանողներից, ովքեր նաև բարձրաձայնում էին իրենց երկրների նմանատիպ խնդիրների, ինչպես նաև տարբերությունների մասին։

Ներկայացրել եմ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության մանդատն ու մասնավորապես կանանց իրավունքների պաշտպանության հարցերում կատարվող աշխատանքի մանրամասները։

Պաշտպանի հաստատության վերջին հրապարակումներից մի քանիսը փոխանցել եմ դպրոցի գրադարանին։

Պայմանավորվել ենք մարդու իրավունքների հարցերի շուրջ քննարկումները շարունակական դարձնել», – գրել է ՄԻՊ-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ