Հոկտեմբերի 8-ին ԱԳն-ն հայտնել է, որ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Ժոզե Ավելինու Բետտենկուրի հետ։
«Զրուցակիցիներն անդրադարձել են Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև պատմական կապերի և քրիստոնեական ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերություններին։ Երկուստեք ընդգծվել է ՀՀ-ում ռեզիդենտ Առաքելական նվիրակության հիմնման կարևորությունը՝ նշելով, որ այն կնպաստի հայ-վատիկանյան միջպետական հարաբերությունների և բազմադարյա փոխգործակցության առավել խորացմանը։
- Հայաստան և Չեխիայի ԱԳՆ ղեկավարների համատեղ հայտարարությունը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
- 44-օրյա պատերազմի նպատակը՝ հայ բնակչության բնաջնջմամբ միջազգային օրակարգից ԼՂ հիմնահարցը հանելն էր. ՀՀ ԱԳՆ
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրների շուրջ։ Այդ համատեքստում Արարատ Միրզոյանը շեշտել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությունը, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանման հրատապությունը։
ՀՀ ԱԳ նախարարը նաև հավելել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի ուղերձները, ինչպես նաև ռազմագերիների անհապաղ ազատ արձակման կոչերը շատ բարձր են գնահատվում Հայաստանի կողմից»,- ասվում է հաղորդագրության մեջ: