fbpx
Խորհրդարան

Միրզոյանը ՌԴ Դաշնային խորհրդում հնչեցրեց ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Ռուսաստանի Դաշնային խորհրդում իր ելույթի ժամանակ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ տարեսկզբից Հայաստանը նախագահում է ԵԱՏՄ մարմիններում, և թվարկեց նախագահության ընթացքում հայկական կողմի առաջնահերթությունները, որոնք նշված են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթներում։ Դրանցից Միրզոյանը հիշատակեց մի քանիսը․

– էներգետիկ ոլորտը,
– Եվրասիական տրանսպորտային ենթակառուցվածքի դիվերսիֆիկացիան,
– տնտեսության բարձրտեխնոլոգիական ճյուղերի զարգացումը,
– ԵԱՏՄ թվային օրակարգի լիարժեք իրացումը,
– ֆինանսական ոլորտի կայունացումն ու զարգացումը։

Սրանից հետո Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են ոչ միայն տարածաշրջանային կազմակերպությունների ներսում, այլև ներքին վարչական միավորների միջև։ Միրզոյանի խոսքով՝ այդ համագործակցության մասնակից են Հայաստանի, գործնականում, բոլոր մարզերն ու Ռուսաստանի մոտ 70 վարչական միավոր։

«Այնուամենայնիվ, վստահ եմ, որ ունենք ապակենտրոնացված արդյունավետ համագործակցության հետագա զարգացման զգալի չափի չգործարկված ներուժ»,- ասաց Միրզոյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ