Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը համարում է, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը Թուրքիա պատմական է: Նա իր տեսակետը հայտնել է Twitter–ում:
«ՀՀ ԱԳ նախարարի այցը Թուրքիա պատմական է, որ հաջորդում է կարիքի մեջ գտնվող հարևանին օգնելու Հայաստանի որոշմանը: Հուսանք՝ հայ-թուրքական հարաբերություններում նոր զարգացումների
մեկնարկ է տրվում»,– գրել է Կլաարը: