ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր՝ սեպտեմբերի 21-ին, աշխատանքային այցով կմեկնի Նյու Յորք, որտեղ կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76–րդ նստաշրջանի աշխատանքներին։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի Facebook-ի պաշտոնական էջից։
Նշվում է, որ Միրզոյանը երկկողմ հանդիպումներ կունենա գործընկերների հետ, ինչպես նաև կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։