Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ջոլին քննարկել են Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը։
Կանադայի արտաքին գործերի նախարար Ջոլիի X-ի (նախկին՝ «Twitter») միկրոբլոգում այս մասին գրառում է կատարել, որում նշված է.
«Մենք քննարկել ենք Բալկաններում ընդլայնվելու տեսլականը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և Հայիթիի ճգնաժամի կարգավորմանն ուղղված հետագա քայլերը»:
Հանդիպումը կայացել է Բլեդի ռազմավարական համաժողովի շրջանակում, որին մասնակցում է նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։