Հրթիռային հարված է եղել Թեհրանի հայկական թաղամասի վրա

Հրապարակող՝

Հրթիռային հարված է եղել Թեհրանի հայկական թաղամասի վրա

Ամենադիտվածներ

Մարտի 10-ին ամերիկա-իսրայելական ուժերը հրթիռային հարված են հասցվել Թեհրանի հին հայկական Մաջիդիե թաղամասում գտնվող բնակելի շենքին։ ՀՀ-ում Իրանի դեսպանատան հաղորդագրության համաձայն՝ բարեբախտաբար, բնակչության շրջանում զոհեր չկան, սակայն որոշ բնակիչներ հայտնվել են փլատակների տակ։ Մաջիդիեն հայտնի է իր աշխույժ կյանքով և զարգացած ենթակառուցվածքներով, որոնց ստեղծման և զարգացման գործում զգալի դեր են ունեցել իրանահայերը։ Թիրախավորված տարածքում գտնվել է նաև ոստիկանատուն, ինչը, ըստ Թեհրանի հայկական «Արաքս» թերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանի, պատճառ է դարձել հարվածի։

Քեշիշյանը նաև տեղեկացրել է, որ հարվածից հետո 20 մարդ է զոհվել, որոնց թվում հայեր չկան, սակայն մի փոքրիկ հայ երեխա վիրավորվել է։ Իրանի այլ քաղաքների հայկական թաղամասերին մոտ ևս հարձակումներ են եղել, բայց հայերի շրջանում զոհեր կամ վիրավորներ չկան։ Նա ընդգծել է, որ չնայած պատերազմական իրավիճակին, մարդիկ շարունակում են իրենց առօրյա կյանքը, գնում են խանութներ, աշխատում են, սակայն մեծ կուտակումների վայրերը փակ են անվտանգության նկատառումներով։

Մարտի 9-ին Իրանում ընտրվել է նոր գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին, ով կփոխարինի սպանված հորը։ Մովսես Քեշիշյանը նշել է, որ նոր առաջնորդից մարդիկ սպասում են փոփոխություններ և առաջնահերթ կզբաղվի պատերազմական իրավիճակի կարգավորմամբ, իսկ հետո՝ ժողովրդի սոցիալական խնդիրների լուծմամբ։

Ամենաթարմ