2016 թվականին Պաշտպանին կարծիքի են ներկայացվել մոտ 90 իրավական ակտերի նախագծեր, 2017 թվականին՝ 144, 2018 թվականին՝ 185, 2019 թվականին՝ 241, իսկ 2020 թվականին այն կազմել է 192:
Այս վիճակագրությունը Facebook-ի իր էջում ներակայացրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։
ՄԻՊ-ը գրել է, որ վիճակագրական տվյալները վկայում են նաև Պաշտպանին կարծիքի ներկայացված իրավական ակտերի նախագծերի թվի էական աճի մասին:
«Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասության շրջանակում շարունակում է նպաստել Հայաստանում օրենսդրական դաշտի կատարելագործմանը ինչպես մշակելով օրենսդրական նախագծեր, այնպես էլ տրամադրելով մասնագիտական կարծիք», – նշել է ՄԻՊ-ը:

