Մոգերինիին կոչ են անում դադարեցնել բանակցությունները Ադրբեջանի հետ

Հրապարակող՝

zinvor

Ամենադիտվածներ

Եվրախորհրդարանի սոցիալ-դեմոկրատական խումբը Եվրամիության ղեկավարությանը կոչ է արել դադարեցնել Ադրբեջանի հետ բանակցությունները: Պատճառը հոկտեմբերի 19-20-ին Բաքվում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության զանգվածային բռնությունից և անկարգություններին ներգրավվածության մասին ԵՄ առաքելության հասցեին հնչեցված մեղադրանքներն են։ Այս մասին հաղորդում է Contact.az-ը:

Այդ կապակցությամբ խմբի արտասահմանյան գործերով փոխնախագահ Քաթի Փիրին ասել է. «Բռնության վերջին դեպքը հերթական անգամ ապացուցեց, որ Ալիևի ռեժիմը արհամարհում է խոսքի, հավաքների ազատության սահմանդրական իրավունքն ու երկրի միջազգային պարտավորությունները: Կին ակտիվիստների նկատմամբ ճնշումները բացահայտում են գենդերային հավասարություն հռչակած Ադրբեջանի կառավարության կեծավորությունը»:

Եվրախորհրդարանի մեկ այլ ներկայացուցիչ հայտնել է, որ իրենք կոչ են անում Բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիին և Եվրահանձնաժողովին դադարեցնել ԵՄ-ի և Ադրբեջանի միջև նոր համաձայնագրի շուրջ հետագա բանակցությունները, քանի դեռ Ադրբեջանի կառավարությունն ամբողջությամբ չի իրականացրել իր պարտավորությունները:

«Ադրբեջանի իշխանությունները վերջապես պետք է հարգեն հավաքների ազատությունը, ազատ արձակեն բոլոր խաղաղ ցուցարարներին, իրավապաշտպաններին կամ քաղբանտարկյալներին»,-ասել է նա։

Ամենաթարմ