Այսօր համացանցում տեսանյութ էր տարածվել, ուր երևում էր մի մեքենա, որի վարորդը Երևանի մոլերից մեկի ավտոկայանատեղիում, այսպես ասած՝ «դրիֆտ» էր անում:
Տեսանյութի հրապարակումից կարճ ժամանակ անց ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները հայտնաբերեցին և՛ մեքենան, և՛ վարորդին: Տղամարդը բերման ենթարկվեց ոստիկանություն, իսկ մեքենան տեղափոխվեց ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք:
Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։