Netflix-ի «Իմ մեջ ապրող գազանը» սերիալը հանդիսատեսին ներկայացնում է լարված, բազմաշերտ պատմություն, որտեղ իրականության ու երևակայության սահմանները մշուշոտ են։ Սերիալի առանցքում Pulitzer մրցանակակիր մեմուարիստ Ագի Ուինգսն է, ով ծանր կորուստներից հետո հայտնվել է ստեղծագործական փակուղում։ Նրա կյանքը գլխիվայր է շրջվում, երբ հարևանությամբ տեղափոխվում է Նայլ Ջարվիսը՝ տղամարդ, որի շուրջ պտտվող կասկածներն ու հրապարակային քննարկումները երբեք չեն դադարել, չնայած նա երբեք դատապարտված չի եղել կնոջ սպանության համար։
Սերիալում մեծ կարևորություն է տրված ոչ միայն մարդկային, այլև կենդանական կերպարներին։ Ագիի շանը՝ Սթիվին, հանդիսատեսը սիրեց առաջին իսկ դրվագներից, իսկ նրա ճակատագիրը դարձավ լուրջ մտահոգություն։ Բարեբախտաբար, Սթիվը ողջ է մնում մինչև սերիալի ավարտը՝ դառնալով հույսի ու հիշողության խորհրդանիշ Ագիի համար։ Նայլի պահապան շները ևս, չնայած որոշ դժվարություններին, նույնպես ողջ են մնում։
Սերիալի ստեղծող Հովարդ Գորդոնը, իր հարցազրույցներում անդրադառնալով թեմային, շեշտում է՝ մեր օրերում նախապաշարմունքներն ու հանրային դատապարտումը հաճախ գերակայում են փաստերին։ Նա համեմատում է սերիալի հերոսների իրավիճակը Մոնիկա Լևինսկու իրական պատմության հետ՝ ընդգծելով, թե որքան հեշտությամբ ենք մենք հավատում այն պատմություններին, որոնք մեզ մատուցվում են, և որքան դժվար է վերանայել մեր կարծիքը՝ նայելով հարցին այլ տեսանկյունից։

