Իսպանական Պալմա դե Մալյորկայի օդանավակայանից թռիչքը մեկնարկած Ryanair-ի ինքնաթիռը թռել է առանց 14 ուղևորի։ Այս մասին հայտնում է LADBible-ը՝ նշելով, որ լոուքոսթերի օդաչուները ուղևորներին մոռացել են օդանավակայանում։
Հրատարակության տվյալներով՝ հանգստացողները ժամանակին են ներկայացել օդանավակայան՝ թռիչքի համար և սպասել մեկնմանը։ Նրանց հայտնել են, որ ավտոբուսը, որը պետք է իրենց հասցներ ինքնաթիռ, լիքն է, և նրանք պետք է սպասեն ուրիշ ավտոբուսի, սակայն նոր ավտոբուսն այդպես էլ չի եկել։ Արդյունքում զբոսաշրջիկները հասկացել են, որ օդաչուները մոռացել են իրենց մասին։
Տուժած ուղևորները ստացել են այլ չվերթի տոմսեր։ Ընկերությունը հայցել է ուղևորների ներողամտությունը ստեղծած անհարմարության համար։