Մոսկվայում Փաշինյանին դիմավորել են բողոքի ցույցով

Հրապարակող՝

tmpjw5jpyhh

Դեկտեմբերի 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Այդ առիթով Մոսկվայում Հայաստանի դեսպանատան դիմաց կազմակերպվել է բողոքի ցույց՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու, հոգևորականների և քաղբանտարկյալների։ Ցուցարարները իրենց ձեռքում պահել են ազատությունից զրկված սրբազանների նկարներով պաստառներ՝ կոչ անելով ՀՀ իշխանություններին հրաժարվել հակասահմանադրական գործողություններից և ազատ արձակել կալանավորված հոգևորականներին ու գործարար Սամվել Կարապետյանին։

Ցույցին միացած հոգևորականները դիմել են ռուսաստանաբնակ հայերին՝ կոչ անելով համախմբվել և ամուր կանգնել Եկեղեցու ու Հայրապետի կողքին։ Նրանք ընդգծել են, որ անհրաժեշտ է պայքարել Փաշինյանի ռեժիմի ապազգային քաղաքականության դեմ, որը նպատակ ունի պառակտել հայությանը և թուլացնել Հայոց պետականությունը։ Հիշեցնենք, որ նմանատիպ բողոքի ակցիա տեղի էր ունեցել նաև Բեռլինում, որտեղ վարչապետը աշխատանքային այցով գտնվել էր երկու օր առաջ։

Ամենաթարմ