ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Դեսպանությունը հայտնում է, որ ի պատասխան այս օրերին քաղաքացիներից ստացված ավելի քան երեք հազար հարցումների, հայտնում է, որ մինչև սթ․ մայիսի 10-ը Մոսկվայից դեպի Հայաստան չվերթ չի նախատեսվում։
«Հնարավոր չվերթի կազմակերպման աշխատանքները կրում են շարունակական բնույթ։ Ժամկետի վերաբերյալ առավել հստակ տեղեկատվություն ստանալուն պես դեսպանությունը խոստանում է այն հայտնել։
Պատասխանելով նաև քաղաքացիների կողմից բարձրաձայնվող բնակարանային վարձավճարների տրամադրման/փոխհատուցման վերաբերյալ հարցերին՝ նշվում է, որ դեսպանությունը ցանկացած աջակցության տրամադրման հարցում ելնում է առկա հնարավորություններից, մինչդեռ նման օժանդակության տրամադրումը, ցավոք, այդ հնարավորությունների շրջանակից դուրս է։
Դեսպանությունը խնդրում է ըմբռնումով մոտենալ ստեղծված իրավիճակին»,- ասված է գրառման մեջ։
https://www.facebook.com/armembrus/posts/1106063609778775?__xts__[0]=68.ARAhWVocckoOEGz7j_k4eApT-oYq-MPiUngdOecP0Wex1gcJszkq4qoxlEA0Ak4Ts_HH_lPZooEVqAPu4TcxIP6KadF15BlmF1Gydm_805Iz_7jpwazg3wslH3ZtzanudBN4TOxZx3zFTGV8TriK4OuEs0EJQD8kKYABvNRzP8LLJljHpJ-FSMqNZsHr8YLW0oqdGCeXtf52LaY4hARl6_bVTgev6YtNLYyzDq9WmFbJg7MJ1Ah1AqdgurdSdkP88fo-124rqEDYulcBd9Rc6hWNcmZX7niRRyLqidYzvsLWRn8_SX7NwTtBi-mZSx_kEXUS8a50dDc4u4Vu7ilLRg&__tn__=-R