Ռուսական շոուբիզնեսի ամենապահանջված արտիստներից մեկը՝ Մոտը համերգ կունենա Երեւանում։ Այն կկայանա հուլիսի 2-ին՝ Full Moon Fest-ի շրջանակում։ Միջոցառմանը ելույթ կունանա նաեւ ռուսաստանաբնակ հայ երգիչ Սեւակ Խանաղյանը։
Համերգի կազմակերպիչը The Moon Production -ն է, որը կազմակերպել էր նաեւ նախորդ տարվա ամենաքննարկված միջոցառումներից մեկը՝ Խչոյի երեւանյան համերգը։ «Հանդիսատեսի հետաքրքրությունը Full moon fest-ի նկատմամբ ապշեցնող էր, այդ իսկ պատճառով նախորդն ավարտելուց անմիջապես հետո սկսեցինք 2023-ի միջոցառման նախապատրաստությունը։ Հունվարին արդեն ձեռք բերեցինք Մոտի հետ պայմանավորվածությունն ու պայմանագիր կնքեցինք։ Ամենաբարդն օրը ֆիքսելն էր, քանի որ Full moon fest-ը կայանում է միայն լիալուսնի ժամանակ, իսկ Մոտի համերգային գրաֆիկը շատ խիտ էր։ Հուլիսի 1-ին եւս նա համերգ ունի, բայց կարողացանք պայմանավորվել, որ հուլիսի 2-ին լինի Երեւանում»,- պատմեց The Moon Production -ի հիմնադիր Լուսինե Աչոյանը։
Հաշվի առնելով նախորդ տարվա փորձը, երբ տոմսերի պահանջարկն այնքան մեծ էր, որ ստիպված եղան երկրորդ համերգ ավելացնել՝ Full Moon Fest-ն այս տարի կկայանա ավելի մեծ տարածքում։ Շոոուն էլ ավելի մեծ է լինելու:
«Խչոյի համերգի տոմսերը սպառվել էին միջոցառումից օրեր առաջ, հանդիսատեսի պահանջով երկրորդ համերգ ավելացրեցնք ու նորից նույն հետաքրքրությունը եղավ։ Դրան նախորդած տարում էլ Դիլիջանում կազմակերպել էինք Summer Music Night-ը, որը եւս մեծ հետաքրքրություն վայելեց ու տոմսերի շատ մեծ վաճառք ունեցավ։ Դա մեր առաջին միջոցառումն էր, մենք էլ էինք անակնկալի եկել միջոցառման մասշտաբից։ Տարեցտարի միջոցառման մասշատաբներն ընդլայնում ենք։ Քանի որ մեր կազմակերպած երկու միջոցառումն էլ ամռան ամենաքննարկված իրադարձություններից էին, որոշել ենք նման միջոցառումներ կազմակերպել նաեւ Երեւանից դուրս, ինչպես Summer Music Night-ի դեպքում էր»,- ասաց Լուսինեն։