Մայր Աթոռը դատական հայց է ներկայացրել ոստիկանության դեմ

Հրապարակող՝

Մայր Աթոռը դատական հայց է ներկայացրել ոստիկանության դեմ

Ամենադիտվածներ

Հայ Առաքելական Եկեղեցին պաշտոնապես դիմել է Վարչական դատարան՝ ընդդեմ Հայաստանի ՆԳՆ ոստիկանության, մեղադրելով վերջինիս անգործության մեջ նախկին քահանաներ Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թախմազյանի հարցում։ Այս նախկին հոգևորականները, ովքեր միացել են Փաշինյանի քաղաքական թիմին և դուրս են եկել Մայր Աթոռի դեմ, շարունակում են կեղծ պատարագներ մատուցել և խոչընդոտում են կանոնական պատարագների մատուցմանը Հովհաննավանք և Սուրբ Աստվածածին եկեղեցիներում։

Նրանք նաև հրաժարվում են լքել Վեհափառի կողմից տրամադրված բնակարանները, ինչը առաջացրել է լուրջ խնդիրներ եկեղեցու կանոնակարգման և հոգևոր կյանքի բնականոն ընթացքի համար։ Մայր Աթոռի հայցադիմումները նպատակ ունեն պարտադրել ոստիկանությանը կատարել իրենց պարտականությունները և ապահովել օրենքի գերակայությունը հոգևորականների հարցում։

Ամենաթարմ