Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անձամբ ցանկանում է, որպեսզի Հայաստանի ազգային հավաքականի ու հռոմեական ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ևս մեկ մրցաշրջան մնա «Ռոմայում»։
Այս մասին գրում է Gazzetta dello Sport-ը։
Նշվում է, որ Մոուրինյոյի այս որոշումը պայմանավորված է Նիկոկո Զանիոլոյի հեռանալու մեծ հավանականությամբ։
Նշենք, որ ակումբի հետ Մխիթարյանի պայմանագիրն ավարտվում է այս մրցաշրջանի ավարտին։ Հայ ֆուտբոլիտը մինչ այս ավելի քան 100 հանդիպում է անցկացրել թիմում, որոնց ընթացքում խփել է 27 գնդակ։