Խաչատուր Սուքիասյանը և Հրաչյա Հակոբյանը չեն առաջադրվելու խորհրդարանական ընտրություններում

Հրապարակող՝

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանը և Հրաչյա Հակոբյանը որոշել են չառաջադրվել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում։ Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը հաստատել է, որ նա չի ընդգրկվել ՔՊ-ի նախընտրական ցուցակում։ Որոշման պատճառների վերաբերյալ խոսնակը մեկնաբանություն չի տվել։

Հրաչյա Հակոբյանը, որը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներորդին է, նույնպես որոշել է չառաջադրվել։ Նա նշել է, որ կմնա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմում, սակայն պատգամավորական հայտ չի ներկայացնի։ Հակոբյանը, որը 2018 թվականից ԱԺ պատգամավոր էր, հրաժարվել է մեկնաբանել իր որոշման պատճառները։

Ամենաթարմ