Իտալական «Լացիոյի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է ստեղծված իրավիճակի մասին ու համոզմունք հայտնել, որ դադարեցված առաջնությունը պետք է ավարտին հասցնել։
«Հիմա դժվար է խոսել ֆուտբոլի մասին: Մենք բոլորս հետ քայլ ենք կատարել առողջության առումով, որն ամենակարևորն է: Երբ ամեն ինչ ավարտվի, ցանկանում ենք նորից սկսել խաղալ: Դա ճիշտ կլինի:
Ցանկանում ենք ավարտել այն, ինչը սկսել ենք դեռ 8 ամիս առաջ: Մրցաշրջանը պետք է ավարտին հասցնել: Դա լավագույն որոշումը կլինի: Այդ դեպքում մենք կխուսափենք թյուրիմացություններից և կվերականգնենք վնասը:
Պատրաստ ենք խաղալ հունիսին, հուլիսին և օգոստոսին: Պետք է ավարտին հասցնել առաջնությունը: Ցանկացած այլ որոշում ոմանց համար անարդարացի կլինի: Կսկսվեն դատական գործընթացներ, որոշ ակումբներ կանհետանան: Ֆուտբոլը կարող է 2 տարի կորցնել, ոչ թե 2 ամիս», – Ինձագիի խոսքերը փոխանցում է Sky Sport Italia-ն: