Ազգային ժողովի առաջին նստաշրջանի օրակարգով՝ ձևավորվում են ԱԺ մարմինները։
ԱԺ նախագահի ու փոխնախագահներին ընտրելուց հետո հերթը մշտական հանձնաժողովների ձևավորմանն է։
Այստեղ իշխանական «Քաղաքացիական պայմանագիրն» ու ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ներկայացրել են 12-ական հանձնաժողովի ստեղծման նախագիծ։
Իշխող խմբակցությունն առաջարկում է պահպանել եղած հանձնաժողովները, ուղղակի «Առողջապահության և աշխատանքի ու սոցիալական հարցերի հանձնաժողովը» տարանջատել 2 առանձին հանձնաժողովների։
Ընդդիմադիր խմբակցություններն էլ իրենց հերթին առաջարկում են պահպանել բոլոր հանձնաժողովները ու ստեղծել նաև «Արցախի հարցերով հանձնաժողովը»։
Նախագծերը քննարկման փուլում են, կողմերը չեն ընդունել միմյանց հիմնավորումները։

