Սիմեոնեին մտադիր չեն հեռացնել Ատլետիկոյից

Ատլետիկոյի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին մտադիր չեն հեռացնել իսպանական ակումբից, հայտնում է AS-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, մարզիչը վայելում է ղեկավարության վստահությունը: Նրա հրաժարականը հիմա առհասարակ չի քննարկվում: Ընդ որում, ղեկավարությունը գոհ չէ ընթացիկ մրցաշրջանում թիմի ցուցադրած արդյունքներից:

Ակումբում մտադիր են ժամանակ և հնարավորություն տալ Սիմեոնեին, որպեսզի մինչև մրցաշրջանի ավարտը նա կարողանա շտկել իրավիճակը: «Ատլետիկոն» չի նախատեսում առաջնության ընթացքում փոխել մարզչին:

 

 

Ամենաթարմ