fbpx
Ժամանց

Բրեդ Փիթը մտադիր է վաճառել իրեն պատկանող Plan B ստուդիան

Բրեդ Փիթի Plan B ստուդիան, որը արտադրել է այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «12 տարվա ստրկություն»-ը, «Հեռացածները» և «Լուսընկա»-ն, ինչպես նաև այս շրջանում մրցանակի հավակնող «Շիկահեր» -ը, ուսումնասիրում է պոտենցիալ ներդրողների հետ հավանական գործարքները, ներառյալ՝ ուղղակի վաճառքը:

Աղբյուրները հաստատում են, որ համաշխարհային անկախ ներդրումային բանկը՝ Moelis & Co. պոտենցիալ գնորդներ է փնտրում ստուդիայի համար: Plan B-ն արդեն բազմաթիվ առաջարկներ է ստացել, սակայն բոլորն էլ միայն տեղեկատվական նպատակներով են:

Հիշեցնենք, որ Plan B-ը ստեղծվել է 2001 թվականի վերջին՝ Բրեդ Փիթի և այն ժամանակ նրա կնոջ՝ Ջենիֆեր Էնիսթոնի կողմից: Երբ 2005 թվականին զույգը բաժանվել է, Փիթը ստանձնել է այն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ