fbpx
Խորհրդարան

Մխիթար Հայրապետյանը Շվեյցարիայում կմասնակցի Ստ. Գալլենի համալսարանում կազմակերպվող միջազգային սիմպոզիումին

ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարեցրի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ այժմ Շվեյցարիայում է, որտեղ կմասնակցի Ստ. Գալլենի հեղինակավոր համալսարանում կազմակերպվող ամենամյա միջազգային սիմպոզիումին:

«Քիչ առաջ ժամանեցի Շվեյցարիայի Սանկտ Գալլեն քաղաք, որտեղ պիտի մասնակցեմ Ստ. Գալլենի հեղինակավոր համալսարանում կազմակերպվող ամենամյա միջազգային սիմպոզիումին: Այս տարի այն անցկացվելու է մայիսի 8-11-ը և կրում է “Capital for Purpose” խորագիրը:

Սիմպոզիումի նպատակն է մեկ տեղում հավաքել այսօրվա և վաղվա առաջնորդերին՝ քննարկելու համաշխարհային նշանակության քաղաքական, սոցիալական, տնտեսական խնդիրները: Իզուր չէ, որ Ստ. Գալլենի սիմպոզիումը հաճախ անվանում են նաև «մինի-Դավոս»:

Ինձ համար մեծ պատիվ է սիմպոզիումի կազմակերպիչներից ստանալ այս հրավերը, հատկապես, որ Հայաստանն առաջին անգամ է հրավիրված այս միջոցառմանը, որը, սակայն, արդեն 49-րդ անգամ է անցկացվելու: Ինձ հետ միջոցառմանը կմասնակցի նաև ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խմբի նախագահ Արման Եղոյանը:

Մեր փոքրիկ պատվիրակությունը ոչ միայն մասնակցության հրավեր է ստացել, այլ նաև ելույթով հանդես գալու առաջարկ. ներկայացնելու ենք Թավշյա հեղափոխության կազմակերպման և իրականացման պատմությունը, առանձնահատկությունները, քաղաքականից տնտեսական հեղափոխության անցման մեր ծրագրերը, Հայաստանի աշխարհաքաղաքական խնդիրներն ու եվրոպական ինտեգրման մեր քաղաքականությունը: Այս հրավերն ու ելույթի առաջարկը խոսում են, առհասարակ, Հայաստանի հանդեպ հետաքրքրության մեծացման մասին:

Տեղեկացնեմ նաև, որ սիմպոզիումին մասնակցում են աշխարհի առաջատար բուհերի գիտնականներ, տարբեր երկրների և խոշոր կազմակերպությունների
ղեկավարներ: Այստեղ է, օրինակ, Սինգապուրի փոխվարչապետ, ֆինանսների նախարար Հենգ Սուի Կիտը, Շվեյցարիայի Ազգային բանկի կառավարման խորհրդի նախագահ Թոմաս Ջորդանը, Գերմանիայի Քրիստոնեական-դեմոկրատական կուսակցության նախագահ Աննեգրետ Կրամպ-Կարրենբաուերը և բազմաթիվ այլ հեղինակավոր անձինք», – գրել է պատգամավորը:

https://www.facebook.com/MkhitarHayrapetyanOfficial/photos/a.459539077844561/678899309241869/?type=3&theater

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ