Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի առաջնության 6-րդ տուրում կայացած «Լեչե» – «Ռոմա» հանդիպման խաղավերջում վնասվածք է ստացել:
ՀՖՖ մամուլի ծառայությունը հայտնում է, որ 30-ամյա խաղացողը աճուկի վնասվածք է ստացել:
Վնասվածքի լրջությունը պարզ կլինի վաղը, երբ Հենրիխը կենթարկվի բուժզննության:
Հիշեցնենք, որ «Լեչե»-ի դեմ խաղում Մխիթարյանը դարձել էր գոլային փոխանցման հեղինակ: