«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռաֆայել Վարանը կարող է հեռանալ ակումբից, հայտնում է Mirror-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբի ղեկավարությունը պատրաստ է ամռանը անվճար բաց թողնել 31-ամյա ֆրանսիացուն։
Վարանն այժմ ապաքինվում է վնասվածքից։
Այս մրցաշրջանում 30-ամյա Վարանն անցկացրել է 30 հանդիպում, որոնցում դարձել է 1 գոլի հեղինակ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո: