Դավիթ Ֆիդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նկարում պատկերված են Մեծ Բրիտանիայի վարչապետ Չեմբեռլենը, Ֆրանսիայի վարչապետ Դալադիեն, Հիտլերը և Մուսոլինին:
Պատմության մեջ այս օրը 1938թ. սեպտեմբերի 30-ին նրանց միջև ստորագրվեց Մյունխենյան խայտառակ պակտը, որի համաձայն՝ Չեխոսլովակիային պատկանող Սուդեթները տրվում էր Գերմանիային: Այս պակտը արևմտյան քաղաքականության ամոթն ու խայտառակ էջերից է:
Մյունխենյան պակտը Հիտլերի հանդեպ, այսպես կոչված, «Բավարարման» քաղաքականությունն էր, որի ողբերգական հետևանքները հետագայում երևացին: Ավելին՝ Չեմբեռլենը այս խայտառակության ստորագրումից հետո, երբ ժամանեց Լոնդոն, օդանավակայանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պայմանագիրը թափահարելով, բացականչեց «Ես ձեզ խաղաղություն եմ բերել»: Այդ ժամանակ ապագա վարչապետ Սըր Ուինսթոն Չերչիլը նշեց. «Չեմբեռլենը պատերազմի և խայտառակության միջև ընտրեց խայտառակությունը: Պատերազմ նա կստանա հետո»:
Հ.Գ. Սա մի խայտառակ պայմանագիր էր, որը բնորոշում էր այդ շրջանում արևմտյան վախկոտ քաղաքականությունը:
Ռուսական քարոզչությունը ամեն կերպ փորձում է հավասարեցնել այս պայմանագիրը Մոլոտով-Ռիբենտրոպ պակտին: Սակայն պետք է նշել, որ որքան էլ որ այս պայմանագիրը խայտառակություն էր, այնուամենայնիվ մոտիվացիան պատերազմի կանխարգելումն էր: Եվ բացի դրանից՝ Ֆրանսիան և Անգլիան մի կտոր հող չստացան, իսկ 1939թ. օգոստոսի 23-ին Մոլոտով-Ռիբենտրոպ պակտով ԽՍՀՄ-ը ստացավ Լեհաստանի կեսը, Մերձբալթյան տարածաշրջանը, Բեսարաբիան:
https://www.facebook.com/photo.php?fbid=2524192034296722&set=a.501083209940958&type=3&theater